Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Շտապօգնությունն ամենուր հասանելի պետք է լինի

ՀՀ  ԱՆ. Շտապօգնությունն ամենուր հասանելի պետք է լինի

«Բոլոր այն ձեռքբերումներն ու բարեփոխումները, որ այսօր ունենք Երևանի շտապօգնության ծառայությունում, պետք է տարածենք ամբողջ հանրապետությունում»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը Շտապ բուժօգնության տեղեկատվական վերլուծական համակարգի երկրորդ փուլի մեկնարկի ժամանակ։

 

Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ում ներկայացվեց ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն շտապ բուժօգնության ծառայություններին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝  ծառայության առավել արդյունավետ կառավարման նպատակով ստեղծված շտապօգնության տեղեկատվական վերլուծական նոր, ընդլայնված համակարգը։ Ծառայության ներկայացուցիչներին մանրամասն տեղեկատվություն տրվեց համակարգի ընձեռած հնարավորությունների մասին։ Այն թույլ է տալիս իրականացնել շտապօգնության ծառայության քարտեզագրում։

 

Էլեկտրոնային քարտեզի վրա նշելով ՀՀ մարզերը, բնակավայրերը, շտապօգնության կայանները։ Դրանց մեջև ստեղծվել է կապ, նշվել  են տարածքային սահմանները: Էլեկտրոնային քարտեզի վրա հնարավոր է տեսնել ՀՀ բոլոր բնակավայրերը` բաժանված ըստ շտապօգնության կայանների սպասարկման տարածքների,  դրանց պատկանող  մեքենաների դիրքն ու շարժը` առցանց ռեժիմում:

 

Շտապօգնության տեղեկատվական վերլուծական համակարգում աշխատելը առավել արագ և արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել են փնտրման տարբեր գործիքներ, որոնց օգնությամբ հնարավոր է քարտեզի վրա արագ գտնել ցանկացած բնակավայր կամ  շտապօգնության կայան և տեսնել դրանց տարածքային սահմանները: Շտապ բուժօգնության ծառայության քարտեզագրումը տեսանելի և արժանահավատ տեղեկատվություն է ներկայացնում շահագրգիռ բոլոր կողմերի համար:

 

«Այս քարտեզը բոլորիդ համար գործիք պետք է դառնա հանրապետության բոլոր կանչերի արագ արձագանքումը  կարգավորելու համար։ Դա հնարավորություն կտա ապահովելու ծառայության մատչելիությունը և հասանելիությունը»,-ասաց փոխնախարարը։

 

Շտապ բուժօգնության ծառայության տեղեկատվական վերլուծական համակարգը հնարավորություն է տալիս ևս մի քայլ  կատարել դեպի առողջապահական տվյալների հավաքագրման միասնական համակարգի ձևավորումը:

 

Տեղեկատվական վերլուծական այս համակարգում ծրագրային այլ հնարավորություններ ևս կան։ Ստեղծված վահանակներին պատկերվում են շտապօգնության բրիգադների կարգավիճակը, որոնց շնորհիվ դիսպետչերները ցանկացած պահի կարող են իրենց ենթակայության տակ գտնվող բրիգադների մասին տեղեկատվություն ստանալ: Ավելին` նույն վահանակում հնարավոր է անսահմանափակ քանակով կայաններ ներառել ` անկախ մարզային և տարածքային  պատկանելությունից:

 

ՀՀ ամբողջ տարածքում գործող  շտապօգնության մեքենաները ևս կհամալրվեն GPS սարքերով և կներառվեն գործող դիսպետչերական  համակարգին: Այդպիսով կստեղծվի շտապօգնության ծառայության միասնական լիարժեք տեղեկատվություն` կառուցվածքային առանձնահատկություններով, տարածքային բաժանումներով և մեքենաների հագեցվածությամբ:

 

Քննարկվեցին մարզերում գործող շտապօգնության կայանների աշխատանքների բարելավմանը, մարզային դիսպետչերների ուսմուցմանը և այլ խնդիրներին վերաբերող հարցեր։  

 

«Երևանի դիսպետչերական ծառայության վրա մԵծ պատասխանատվություն է դրվում։ Այստեղ պետք է համակարգվեն ամբողջ հանրապետությունից ստացվող կանչերը»,-ասաց Վահան Պողոսյանը` հավելելով, որ երկրի ցանկացած վայրից շտապօգնության ծառայությանն առաջիկյում պետք է զանգահարեն միայն 1-03 համարով։

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար
ՀՀ ԱՆ. Ֆիզիկական ակտիվության խմբակ` ավագ սերնդի համար

Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...

ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը
ՀՀ ԱՆ. Մշակվում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը

Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ
ՀՀ ԱՆ. Քննարկում` էլեկտրոնային դեղատոմսի ներդրման շուրջ

Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով
ԵՊԲՀ. Հայաստանում քաղցկեղի բազմաթիվ տեսակներ վերջին 20 տարվա ընթացքում աճել են 75%-ով

Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները
ԵՊԲՀ. Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունն աճել է. թիրախային խմբում են 0-18 տարեկան երեխաները

Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ
ՀՀ ԱՆ. Փոխգործակցության համաձայնագիր կկնքվի Բրազիլիայի հետ

Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
ԵՊԲՀ. Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում

«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային
ՀՀ ԱՆ. Ապահովագրության ներդրումը` փուլային

Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը
ԵՊԲՀ. Բժշկական բուհը վերանայել է կրթական ծրագրի և՛ ճարտարապետությունը, և՛ կառուցվածքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին
ՀՀ ԱՆ. Հասցեական աջակցություն` ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...

Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ
ՀՀ ԱՆ. Ապահովագրության թեմայով քննարկում ` ԱՆ խորհրդատուների հետ

Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...

Հրատապ թեմա Հայաստանում
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր
ԵՊԲՀ. Բուժաշխատակիցների դեմ ուղղված ագրեսիան ու բռնությունը՝ արդի հիմնախնդիր

Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ